Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Մարզերում կանանց առողջության միամսյակը պահանջված էր

Մարզերում կանանց առողջության միամսյակը պահանջված էր

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մոտ մարզերի առողջապահության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ կայացած  հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ  ներկայացվեցին Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ նախարարի հրամանով ողջ հանրապետությունում մարտի 8-ից ապրիլի 7-ն իրականացվող կանանց առողջության պահպանման միամսյակի ընթացքը։  

 

Նախարարի հրամանով հաստատված ժամանակացույցով «Բաց դռներ» են կազմակերպվել Կոտայքի մարզի Հրազդանի և Չարենցավանի բժշկական կենտրոններում, նաև Վայոց ձորում։ Ամենուր մայրաքաղաքից մեկնած մասնագետներին մեծ թվով  կանայք են դիմել։ 

 

Մարզերի առողջապահության ոլորտի պատասխանատուները նախարարին ներկայացրեցին նաև մարզային ենթակայության բուժհաստատությունների ֆինանսական և բուժական կարևոր ցուցանիշները, առկա խնդիրները։

 

Դերենիկ Դումանյանը հիշեցրեց, որ առաջին եռամսյակից հետո բուժհաստատությունների ֆինանսավորումն իրականացվելու է կատարված ծառայությունների հաշվետվությունների հիման վրա։ 

 

«Սա նշանակում է, որ ձեր բարեխիղճ աշխատանքից է կախված բուժաշխատողների աշխատավարձերի ժամանակին հատկացումը»,-ասաց նախարարը` հանձնարարելով հատուկ ուսուցում կազմակերպել գործընթացը սահուն ներդնելու նպատակով։ 

 

Սյունիքի մարզի առողջապահության վարչության պետին Դերենիկ Դումանյանը պարտավորեցրեց հսկողության տակ պահել Մեղրու և Կապանի բժշկական կենտրոնների շինարարության ընթացքը։ 

 

«Մարզի բնակչության համար է կառուցվում, ձեր բժիշկներն են աշխատելու։ Ճիշտ կլինի, որ մշտապես ուշադիր հետևեք, որպեսզի հիվանդանոցն ամենաբարձր որակով կառուցվի, շեղումների դեպքում էլ անմիջապես ահազանգեք»,-ասաց նախարարը։   

 

Մարզերի առողջապահության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ կայացավ նաև ՀՀ առողջապահության նախարարին կից հերթական կոլեգիայի նիստը։ Քննարկվեցին շտապօգնության ծառայության արդիականացման ծրագրի ներդրման արդյունքները և ներկա վիճակը։ Ընդունվեց համապատասխան որոշում։

Սկզբնաղբյուր. Առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ